-
07.02.2025|
17:19
Աշխարհաքաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս կամ էլ ուրիշների կայացրած որոշումները և նրանց համապատասխան գործողությունները գնահատելիս՝ պետք է առաջնորդվել շահ vs կորուստ կամ օգուտ vs վնաս տեսակի առկա ու սպասվելիք բալանսներով և խուսափել իներցիոն տեսակի արդեն անհիմն դարձած նկատառումներից։
-
07.02.2025|
08:08
Անցած տարվա աշնանը մտավախություն ունեի, որ Թրամփի ընտրվելու դեպքում արձակվելու են Թուրքիայի ձեռքերը հատկապես Մերձավոր Արևելքում։ Մտավախությունս տեղին էր։ Թրամփի վարչակազմը մտադիր է քրդերին տրամադրվող աջակցությունը ևս կրճատել, ավելին՝ քրդերին թողնում է Թուրքիայի հայեցողությանը։
-
05.02.2025|
12:48
Աշխարհի վերաբաժանման իսկական նպատակը այն հարմարեցնելն է հակամարտ կողմերի ունեցած ուժերի իրական հարաբերություններին, ներառյալ տարածքային և ռեսուրսային վերաբաժանումները։
-
04.02.2025|
15:34
Հիշեցի ասածն ու մտքովս, չգիտես ինչու, անցավ:
Ասում է` մեզ զենք չեն վաճառում Արարատը գերբի վրա ունենալու պատճառով:
Իսկ մտածե՞լ եք, որ կարող է ճիշտ է ասում: Ուղղակի պետք է ճշտել` ո՞ր երկիրն է դա:
Մտածե՞լ եք, որ սրանք, հնարավոր է, ուզում են Թուրքիայից զենք առնել:
-
29.01.2025|
17:13
Ավելի ու ավելի են լարվում Ադրբեջանի հարաբերություններն իր երկու հարևանների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ։ Օրերս դիվանագիտական բողոքի նոտաներ փոխանցեցին Իրանի ու Ադրբեջանի դեսպանները՝ այդ երկրներում միմյանց նկատմամբ թշնամական քարոզչություն իրականացնելու համար։
-
28.01.2025|
15:32
«Բալանսավորում», «բալանսավորվող քաղաքականություն», «դիվերսիֆիկացիա», «դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը» և նմանօրինակ բառակապակցություններով ու արտահայտություններով լեցուն էր իշխանության քաղաքական խոսքը, որին միացան ընդդիմության գործիչները, լրատվամիջոցները, քաղաքագիտունների բոլոր թևերի ներկայացուցիչները...
-
20.01.2025|
15:37
2025 թվականի հունվարի 20-ը շրջադարձային է լինելու աշխարհի համար։ Այսօր ԱՄՆ-ի նախագահ Թրամփի երդմնակալության արարողությունն է, որից հետո նա հանդես կգա մի շարք հայտարարություններով ու դրանց հետևող քայլերով։
Ինչպես նշել էի 2024-ի նոյեմբերի 5-ին՝ Թրամփը կհրաժարվի Ուկրաինային օգնելուց, ինչը միանշանակ կհանգեցնի Կիևի ամբողջական կապիտուլյացիայի...
-
18.01.2025|
12:16
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իրանցի գործընկեր Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո հաստատեց, որ երկու երկրների միջև գազատարի կառուցման նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ակնկալվում է, որ նախագիծը կսկսվի տարեկան մինչև 2 մլրդ խմ մատակարարումներով՝ մինչև 55 մլրդ խմ աճի ներուժով...
-
15.01.2025|
15:35
Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն»: Նկատենք, որ քաղաքական քննարկումների օրակարգ նետվեց պայմանագիր եզրույթը, բայց «ծնվեց» կանոնադրություն:
Սա ոչ այլ ինչ է, քան սովորական խաբեբայություն կամ «գեղցու կռուտիտ», որն իբր մոլորության մեջ պետք է գցի հայաստանյան հանրությանն առաջիկա ընտրություններից առաջ, իսկ միջազգային գործընկերներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական վեկտորները քողարկելու համար...
-
14.01.2025|
13:11
Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ այսօր՝ հունվարի 14-ին, կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Միևնույն է, ԱՄՆ-ն այդ փաստաթղթով չի դառնա Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես որ Ռուսաստանը 2022-ի փետրվարից հետո չի դարձել Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ Պուտինը Ալիևի հետ ստորագրեց այդպիսի փաստաթուղթ...